Մյունխենի «Բավարիա»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Արյեն Ռոբբենը հայտարարել է, թե որ հավաքականին է երկրպագում Եվրոպայի ընթացիկ առաջնությունում:
«Իհարկե, երկրպագում եմ Գերմանիայի հավաքականին: Հուսով եմ՝ խաղընկերներիս կհաջողվի դուրս գալ եզրափակիչ, չնայած շատ դժվար հանդիպում է սպասվում:
Ֆրանսիան ունի առավելություն, քանի որ խաղում է սեփական հարկի տակ, սակայն կարծում եմ՝ Գերմանիայի համար դա էական նշանակություն չի ունենա», – ասել է Ռոբբենը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիա – Գերմանիա հանդիպումը կկայանա հուլիսի 7-ին Հայաստանի ժամանակով 23:00-ին:









































