Նյու Յորքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Ազատության արձանը, որը «Սենդի» փոթորկից հետո մի քանի ամիս փակ էր այցելուների համար, ԱՄՆ անկախության օրը՝ հուլիսի 4-ին, կրկին կբացվի բոլոր ցանկացողների համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած փոթորկից արձանը չի տուժել, ինչը չի կարելի ասել նրան հարակից տարածքների մասին:
Տարեկան Ազատության արձան է այցելում մոտ 3.5 մլն մարդ: Այն համարվում է Նյու Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ:










































