Նյու Յորքի փոխոստիկանապետ Ջոն Օ՝Քոնելը կարծում է, որ քաղաքի Կենտրոնական այգում տեղի ունեցած պայթյունն առնչություն չունի ահաբեկչության հետ։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցած պայթյունը ոչ մի կերպ չի կարող սպառնալ Նյու Յորքին կամ ԱՄՆ անկախության օրվա տոնակատարություններին։
Օ՝Քոնելը հստակեցրել է, որ պայթուցիկ նյութով ծանրոցը, որը կարող է պատրաստել ցանկացած մարդ համացանցի օգնությամբ, պայթյունի վայրում դրված է եղել ավելի քան մեկ օր և թողնվել որևէ մեկին վնասելու հստակ նպատակով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կենտրոնական այգում պայթյունի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել. ձախ ոտքի լուրջ վնասվածք է ստացել 19-ամյա մի զբոսաշրջիկ։









































