Իրավաբանական օգնության DoNotPay անվճար ծառայությունը, որի հիմքում ընկած է չաթբոթը արհեստական ինտելեկտի տարրերով, 21 ամսում հաջողությամբ վիճարկել է 160 հազար անդորրագիր` տրված Նյու Յորքում և Լոնդոնում սխալ կայանման համար, հայտնում է The Guardian-ը: Ընդհանուր առմամբ, խոսքը վերաբերվում է մոտ 4 միլիոն դոլարի տուգանքներին:
Չաթբոթը ստեղծել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի 19-ամյա լոնդոնցի ուսանող Ջոշուա Բրոուդերը, որն իր ստեղծածն անվանում է «աշխարհում առաջին ռոբոտ-փաստաբան»: Ծրագրավորումը նա ուսումնասիրել է ինքնուրույն, որպես հոբբի:
Ծառայությունը հաճախորդներին օգնել է վիճարկել տուգանքները չաթի ձևով: Սկզբում ռոբոտը փորձում է որոշել, հնարավոր է բողոքարկումը պարզ հարցեր տալու միջոցով, ապա անցնում է մանրամասների ճշտմանը, գնահատում է բողոքարկման շանսերը և հուշում, թե ինչ կարելի է անել:
Չաթբոթը ընդամենը դիտարկել է 250 հազար գործ, այսինքն շահել է ընդհանուր թվի 64%-ը:









































