Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Ռենատու Սանչեսն է։
Սանչեսը «Եվրո-2016»-ից առաջ 40 մլն եվրոյի դիմաց պորտուգալական «Բենֆիկա»-ից տեղափոխվել է «Բավարիա»։
«Կարծում եմ՝ Ռենատու Սանչեսը «Եվրո-2016»-ի լավագույն խաղացողն է։ Նա ուղղակի ֆենոմենալ ֆուտբոլ ցուցադրեց։ Հետևեք նրա խաղին»,- ասել է Անչելոտին։








































