Ելնելով տարբեր տնտեսական ու վիճակագրական ցուցանիշներից` CIES Football Observatory-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ամենամյա ցանկը:
Ինչպես և սպասվում էր, ցուցակը գլխավորում է «Ոսկե գնդակ»-ի քառակի մրցանակակիր Լիոնել Մեսսին, ում տրանսֆերը գնահատվել է 217-250 մլն եվրո: Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 2-րդ տեղը: Պորտուգալացու տրանսֆերը գնահատվել է 102-118 մլն եվրո:
Ցուցակում 3-րդ տեղն է զբաղեցրել «Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանին (58-68 մլն եվրո): Հատկանշական է, որ տասնյակից բացակայում է Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի անունը, ով դեռ ակումբային մակարդակով եվրոպական մրցասպարեզում ելույթ չի ունեցել:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1.Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 217-250 մլն եվրո
2. Քրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 102-118 մլն
3. Էդինսոն Կավանի («Նապոլի») – 58-68 մլն
4. Էդեն Ազար («Չելսի») – 55-64 մլն
5. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – 48-56 մլն
6. Ռադամել Ֆալկաո («Մոնակո») – 46-53 մլն
7. Մարիո Բալոտելի («Միլան») – 45-52 մլն
8. Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ») – 45-52 մլն
9. Գարեթ Բեյլ («Տոտենհեմ») – 43-50 մլն
10. Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի») – 43-50 մլն










































