Մադրիդի «Ռեալ»-ն արգենտիացի հարձակվող Գոնսալո Իգուաինի` ակումբային գրանցումը փոխելու համար 30 մլն եվրո է պահանջում:
Այսպիսով` Լոնդոնի «Արսենալ»-ը, որն ակտիվորեն հետաքրքրվում է հարձակվողի ծառայություններով, 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց ստիպված է լինելու վճարել վերոգրյալ գումարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ «Արսենալ»-ն Իգուաինի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմաններն ու պատրաստ է ֆուտբոլիստին վճարել 130.000 ֆունտ շաբաթական աշխատավարձ:









































