Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզիչ Ռայան Գիգզը որոշում է կայացրել հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ Գիգզը չի ցանկանում ընդգրկվել Ժոզե Մոուրինյոյի մարզչական շտաբում և աշխատել պորտուգալացի մասնագետի հետ:
Ներկա պահին Գիգզի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Յունայթեդ»-ի հետ պայմանագրով նախատեսված 1 տարվա փոխհատուցումը ստանալու նպատակով:
Հիշեցնենք, որ Ռայան Գիգզը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է 29 տարի:










































