Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության առաջիկա եզրափակիչը, որի ժամանակ «Կարմիր Ֆուրիա»-ն ուժերը կչափի Բրազիլիայի ընտրանու հետ:
«Նման հանդիպումները հնարավորություն են տալիս մասնագիտական աճ գրանցել: Դրանք մեծ խթան են հանդիսանում:
Այս եզրափակչի մասին կարելի է միայն երազել: Բրազիլիայի հավաքականը բոլոր ժամանակների լավագույն թիմն է: Մեզ համար մեծ պատիվ կլինի հաղթանակ տանել նրանց նկատմամբ»,- Սեսկին մեջբերում է AS-ը:










































