Իրանը մտադիր է անցկացնել կառուցողական և փոխըմբռնման քաղաքականություն աշխարհի հետ, դրա հետ մեկտեղ երկիրը կպաշտպանի իր իրավունքները: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին հեռուստաուղերձի ժամանակ:
«Արտաքին քաղաքականությունում չափավոր գիծը չի նշանակում ո՛չ կապիտուլյացիա, ո՛չ երկպառակություն: Խոսքն աշխարհի հետ կառուցողական և արդյունավետ փոխըմբռնման մասին է` հիմնված հավասար իրավունքների և փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է Ռուհանին:
Նրա խոսքերով` աշխարհի հետ հարաբերությունների հիմքում ընկած է ռեալիզմը և Իրանի արժեքները հաշվի առնելը: Ռուհանին նշել է, որ նման քաղաքականությունը ենթադրում է նաև Իրանի միջուկային ծրագրի զարգացման իրավունք:









































