Բրիտանական Daily Star պարբերականի փոխանցմամբ՝ Անգլիայի ֆուտբոլի միությունը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Լոնդոնի «Արսենալ»-ը գլխավորող Արսեն Վենգերի թեկնածությունը։
Անգլիայի հավաքականը Ռոյ Հոջսոնի հրաժարականից հետո առայժմ գլխավոր մարզիչ չունի։ Հոջսոնը հրաժարականի որոշում է կայացրել Անգլիայի հավաքականի՝ «Եվրո-2016»-ի 1/8 եզրափակչում Իսլանդիայից կրած պարտությունից հետո (2:1):
Վենգերն «Արսենալ»-ը գլխավորում է 1996 թվականից։ «Զինագործներ»-ի հետ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2019թ․։






































