Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը այսօր հայտարարել է, որ Չինաստանը ողջունում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը:
Լեյը լրագրողների հետ ճեպազրույցում այդպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակ հղելը.
«Մենք ուշադրություն դարձրինք համապատասխան հաղորդման վրա: Չինաստանը ողջունում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը»:









































