Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ալվարո Արբելոայի կարծիքով` թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին պետք է շնորհակալ լինի ոչ միայն «արքայական ակումբ»-ը, այլ նաև Իսպանիայի վարչապետը:
«Կարծում եմ` Իսպանիայի վարչապետը պետք է երախտապարտ լինի Մոուրինյոյին: Չէ՞ որ նրա շնորհիվ մարդիկ քիչ էին քննարկում երկրում առկա խնդիրները` սևեռելով իրենց ուշադրությունը մարզչի անձի ուղղությամբ»,- ասել է Արբելոան:
Հիշեցնենք` ավելի վաղ Արբելոան հայտարարել էր, որ Մոուրինյոյին փոխարինած Անչելոտին շատ հզոր և մրցունակ թիմ է ժառանգել նախկին գլխավոր մարզչից:









































