Ֆրանսիայում շարունակվում է Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը:
Այսօր՝ հունիսի 26-ին կայացավ 1/8 եզրափակչի Գերմանիա – Սլովակիա հանդիպումը:
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը հաղթանակ տոնեց սլովակների նկատմամբ 3:0 հաշվով և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ:






































