«Բորուսիա»-ի ավագը հուսով է, որ իր թիմը այլևս չի վաճառի որևէ ֆուտբոլիստի տրանսֆեր:
«Ցավում եմ, իհարկե, որ «Բորուսիա»-ն լքել են որոշ ֆուտբոլիստներ, սակայն հիանալի է, որ Ռոբերտ Լևանդովսկին կշարունակի հանդես գալ ակումբում: Նա կարևոր ֆուտբոլիստ է:
Թիմից հեռացած ֆուտբոլիստներին բարդ է փոխարինել, մանավանդ այժմ, քանի որ տրանսֆերային շուկայում խելահեղ գումարներ են շրջանառվում: Այնուամենայնիվ, մենք հավատում ենք, որ Յուրգեն Կլոպը, Հանս Յոահիմ Վացկեն և Միխայել Ցորկը կգտնեն հարցի ճիշտ լուծումը»,- Bild-ը մեջբերում է Կելի խոսքը:








































