Ամերիկյան Ֆլորիդա նահանգում դատում են 37-ամյա Սամյուել Օտերոյին, որը շանտաժի է ենթարկել իր հարևանին էրոտիկ լուսանկարների օգնությամբ: Նա համաձայնել էր մերկ ֆոտոսեսիայի՝ հանուն բնակարանի անվճար վարձակալության: Այս մասին հայտնում է Miami New Times-ը:
Ինչպես պարզվել է՝ Օտերոն հեռուն գնացող պլաններ է ունեցել: Նա նրան խանդագին հաղորդագրություններ է ուղարկել, այնուհետև լուսանկարներն ուղարկել է նրա ընկերուհուն, գործընկերներին և նույնիսկ հարազատ տատին:
Օտերոն հույս ուներ, որ նա կհամաձայնի դառնալ իր սիրելին: Նա հյուրին շանտաժի է ենթարկել՝ ասելով, որ կկրակի սկզբում նրա, այնուհետև իր վրա, եթե նա իրեն փոխադարձաբար չպատասխանի:
Ամերիկացին ստիպված է եղել դիմել ոստիկանների օգնությանը: Իրավապահները Օտերոյին կալանքի տակ են վերցրել: Շուտով նա ազատ է արձակվել 5500 դոլար գրավի դիմաց: Տղամարդու դեմ առաջադրվել են հետապնդման մեղադրանքներ:









































