Ինչպես արդեն հայտնել ենք, Եվրոպայի ընթացիկ առաջնության 1/8 եզրափակիչում Լեհաստանի հավաքականն առավելության է հասել Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ:
Հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել շվեյցարացի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին, ով 82-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հավասարեցրել է հաշիվը, ինչպես նաև դիպուկ իրացրել հետխաղյա 11 մետրանոց հարվածը:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Լեհաստանի հավաքականը կխաղա Խորվաթիա-Պորտուգալիա զույգի հաղթողի հետ:









































