Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Ազգային ժողովն իր հասցեին լուրջ մեղադրական է հնչեցնում. ՍԴ նախագահ

Հունիսի 28-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության առավ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ», «ՎՏԲ-Հայաստան Բանկ», «Արցախբանկ» ՓԲԸ-ների դիմումի հիման վրա գործը: Բանկերը վիճարկում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի սահմանադրականությունը:

 Օրենքի վիճարկվող 26-րդ հոդվածի՝ վճռի կատարման շրջադարձը, առաջին մասով սահմանվում է. «Եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան»:

 Գործով զեկուցող՝ ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը հայտնել է, որ որոշում կայացնելու համար առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ:

 ՍԴ դիմելու համար առիթ էր հանդիսացել հիշյալ 4 բանկերի բանկոմատներից հանցավոր խմբի կողմից հափշտակության վերաբերյալ քրեական գործով կայացրած վճիռը, որի արդյունքում գումարները փոխանցվել էին պետական բյուջե: Հետագայում դատական ակտը վերանայվել էր, ինչի արդյունքում գումարները պետք է փոխանցվեին տուժող կողմին, ինչը, օրենքով չկարգավորված լինելու պատճառով, չի կատարվել:

 Ինչպես պարզ է դարձել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի և դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչներից մեկի՝ ԱԺ իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Սարդարյանի, հարցուպատասխանից, այս գործի պարագայում ավելի շուտ առկա է իրավակարգավորման հարց՝ օրենքը կարգավորում է միայն պարտապանի շահերի հետ կապված հարցը:

 ԱԺ-ն ՍԴ ներկայացրած իր գրավոր բացատրության մեջ, մասնավորապես, նշել է, թե «առկա է օրենսդրական բաց, որը չի կարգավորում հօգուտ տուժողի դատական ակտի կատարման շրջադարձի հարցը, ինչի պայմաններում չի ապահովվում անձանց խախտված իրավունքների արդյունավետ վերականգնման հնարավորությունը»:

 «Սա, ինչ-որ տեղ, Ազգային ժողովն իր հասցեին լուրջ մեղադրական է հնչեցնում: Վերդիկտ է սա»,-հայտարարել է ՍԴ նախագահը՝ հավելելով, թե «ո՞ւր մնաց իրավունքի գերակայության սկզբունքը, տարբեր ճառերը, որ ամեն օր տարբեր ամբիոններից ասում ենք, եթե Ազգային ժողովը պետք է այսպես հանգիստ ձևով սպիտակի վրա գրի ու վերջ»:

 Ըստ Գ.Հարությունյանի՝ ՍԴ-ն բազմիցս շեշտադրել է, որ օրենքի բացի դեպքում կարող է իր մեկնաբանությամբ այն լրացնել, իսկ եթե իրավունքի բաց է, դա պետք է հաղթահարի իրավաստեղծ մարմինը՝ ԱԺ-ն:

 «Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում