Daily Express-ի տեղեկացմամբ՝ իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է «ռոսսոներիներ»-ի կազմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ավագ Նեմանյա Վիդիչին:
Առաջին անգամ չէ, որ միլանյան ակումբը հետաքրքրվում է սերբ պաշտպանի ծառայություններով:
Հավելենք, որ 2012/13թթ մրցաշրջանում Վիդիչն Անգլիայի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 19 խաղ:






































