Չնայած ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, հայտարարում է, որ իր որդին Լոնդոնում է սովորել, պարզվում է, նրա որդին` ՀՀԿ ցուցակով Երևանի ավագանի դարձած 30-ամյա Դավիթ Սեդրակյանը, 2010թ. ընդունվել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց և ներկայումս տարկետման մեջ է: Այս մասին գրված է քաղաքապետարանի կայքի նրա կենսագրականում:
Ի դեպ, չնայած երիտասարդ տարիքին, Դավիթ Սեդրակյանը բավական լուրջ բիզնեսներ ունի: Նա արտադրական, առևտրային և սպասարկման ոլորտի գործունեություն իրականացնող «Դավիթ և Էլինա» ՍՊԸ-ի հիմնադիրը և 100% բաժնետերն է: Միաժամանակ զբաղվում է հանքարդյունաբերությամբ և «ԴԻ ԷՅ Մայնինգ» ընկերության 50%-ի բաժնետերն է:









































