Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին որոշումը պետք է դրդի ԵՄ-ին վերանայել սեփական ռազմավարությունը:
«Ես հուսով եմ, որ Մեծ Բրիտանիայի ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարել: Այդ որոշումը հասցեագրված է ԵՄ-ին, և ԵՄ-ն պետք է հաշվի նստի այդ արդյունքի հետ և վերանայի ապագայի իր տեսլականը:
Թուրքիան կողմ է ԵՄ-ի հետագա ամրապնդմանը՝ չնայած իր հանդեպ կայացված մի շարք տարօրինակ որոշումներին»,- նշել է Յըլդըրըմը:
Նա վերստին հիշատակել ու դատապարտել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի այն խոսքերը, որ ներկայիս տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան ԵՄ-ին չի անդամակցի 3000 թվականից շուտ:









































