Մադրիդի «Ատլետիկո»-ն երկարաձգել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի պայմանագրի ժամկետը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողի նոր պայմանագրի ժամկետը լրանալու է 2021 թվականին։
«Երջանիկ եմ։ Շատ ուրախ եմ մնալ այս ընտանիքում։ Մեր ակումբը մշտապես ձգտում է կատարելագործվել։ Վստահ եմ, որ կկարողանանք շարունակել առաջադիմել»,- հայտարարել է հարձակվողը։
Իսպանիայի Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում Գրիզմանը 38 խաղում խփել է 22 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում։










































