Friday, 19 06 2026
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Ինչ հանգամանքներում է կատարվել դասախոսի դանակահարությունը Վանաձորում

Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում գործավարի պաշտոն զբաղեցնող Աշխեն Քոչինյանը, ով ականատես է եղել երեկ նույն բուհում տեղի ունեցած դասախոսի դանակահարության դեպքին, «Առաջին լրատվական»-ին պատմեց հետևյալը.

«Հաշվապահը, ես ու մի 2 դասախոս նստած էինք էստեղ` դեկանատում: Մեր քննությունները ավարտվել էին: Ակսելի ընկերուհին էր քննություն հանձնում, իջան քննություններից հետո, Վասիլն եկել էր բանալին հանձնի, որ պետք է հետ գնար Երևան, մի պահ դուրս էր եկել, զրուցում էր ուսանողների հետ, հետո Ակսելի հետ ներս մտան, քննաթերթիկը ուզեցին: Քննաթերթիկը ես հանձնեցի, քանի որ ես էի էդտեղ: Ինքը քննաթերթիկի հետ Վասիլի հետ դուրս եկավ, ասաց` արի, խոսելու բան կա: Միասին դուրս են եկել, մենք մնացել ենք:

Հենց մեր դռան դեմն է դեպքը կատարվել: Ձայներից, իրենց աղմուկից դուրս թռանք: Ես հենց դուռը բացեցի, լսեցի, որ Վասիլն ասաց` «էդ ո՞ւմ ես խփում, արա», ու բռնել էր Ակսելին: Ամուր բռնել էր, ընդամենը որ հանգստանա: Էդպես էլ ասում էր` մի հատ հանգստացիր: Արդեն տեսանք, որ բռնել է մեր դասախոսը, նա ոչինչ չի կարող անել, ընդամենը խոսում էինք վրան, ասում էինք` անհարմար չի՞, ո՞նց ես դասախոսի հետ քեզ պահում, ի՞նչ ես քեզ թույլ տալիս: Ասաց` բաց թող, հանգիստ եմ արդեն:

Դասախոսը թուլացրեց բավականին, բաց թողեց: Էդ պահին բռունցքով (ոչ մեկս ձեռքին ոչ զենք ենք տեսել, ոչ մի բան, մտածել ենք, որ բռունցքի հարված է եղել) թափով խփեց: Ասաց` վայ մամա ջան, մտածեցինք՝ դե, փիս տեղ է խփել, բնական է, կցավի: Նոր մի քանի րոպե հետո տեսանք, որ էդ տղու ամբողջ շալվարը արյուն էր: Ինքը մտավ կողքի լսարան, դե, տեսա՝ որ տեղին է խփել, անհարմար զգացի հետևից գնալ: Մեր հավաքարարին կանչեցի, որ մեծ կին է, գնաց նրա մոտ: Հետո տեսանք՝ արդեն արնահոսում է: Անմիջապես շտապօգնություն եմ զանգել, շատ արագ են արձագանքել:

Նինան էլ` հավաքարարը, էդ տրյապկեքը բերեց՝ փրկեց, ուժեղ սեղմել էր, որ երակը չփախչի: Մենք հետո ոստիկաններից ենք իմացել, որ Ակսելի ձեռքին ինչ-որ եղունգկտրիչի դանակ է եղել՝ հարվածը դրանով է եղել:

Դեպքից հետո տեսա որ ուզում է դուրս գա, գոռացի` ինչի՞ ես գնում, մնա՝ պատասխան տուր արածիդ համար, հիմա ոստիկանությունը կգա: Ինքը թողեց գնաց: Ախր, ինքն էլ էնքան խելոք տղա է, դաստիարակված: Մենք էլ իր հետ համագործակցում ենք, Վանաձորի թատրոնի երաժշտական ձևավորողն է, ազատ մուտք է ունեցել մեր ինստիտուտ, եղբայրը մեր շրջանավարտն է, հայրը մեր դասախոսն է: Որ մտավ՝ արդեն նյարդայնացած էր, բայց ես չեմ կարող ասել` խմա՞ծ էր, թե՞ ոչ: Մեզ համար շատ անսպասելի էր:

Դասախոսն էլ շատ կոռեկտ, կուլտուրական մարդ է, ինքը իր սկզբունքներով, շատ լավ դասախոսություններ է տալիս ու պահանջում է, բայց էն դասախոսներից չի, որ ընկնի որևէ ուսանողի հետևից: Եթե մի ուսանող իրեն, իր առարկան հարգում է, գոնե մի փոքր պատասխանում է, ինքը ոչ մի խնդիր չունի գնահատական դնելու հետ»:

Դեկանատից նաև պարզեցինք, որ երեկվա «Թատրոնի պատմություն» առարկայի քննությունից երկրորդ կուրսի ուսանողուհի Ալլա Դարբինյանն անբավարար է ստացել` 40 միավոր, իսկ անցողիկն սկսվում է 54-ից: Նույն առարկայից այս տարի նա երկրորդ քննությունն է անբավարար ստանում: Նախորդն անցյալ կիսամյակին էր, որը ուսանողուհին դեռ չի վերահանձնել: Դեկանատի աշխատակիցները նրա առաջադիմության մասին նշեցին, որ «բացարձակ գերազանց և փայլուն սովորող չէ» և կարող էր հետո հանձնել նշված առարկայի քննությունները:

Հիշեցնենք, որ երեկ ԵԹԿԻ Վանաձորի մասնաճյուղում 29-ամյա Ակսել Մխիթարյանը դանակահարել էր նույն բուհի դասախոս Վասիլի Գևորգյանին, որն արնահոսությամբ տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատվել:

Դասախոսի վիճակն այժմ կայուն է: Դեպքից անմիջապես հետո Ակսել Մխիթարյանը դիմել էր փախուստի, բայց հետո մեղայականով ներկայանալով ոստիկանություն` ձերբակալվել էր: Նրա նկատմամբ քրգործ է հարուցվել Քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որի համար սահմանված է 3-7 տարվա ազատազրկում:

Ակսել Մխիթարյանը Վանաձորի թատրոնի հնչյունային օպերատորն է, հայրը` Արամ Մխիթարյանը, թատրոնի փոխտնօրենն է, ընկերուհին` Ալլա Դարբինյանը, ում պատճառով տեղի է ունեցել դեպքը, նույն թատրոնի դերասանուհի է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում