AS-ին տված հարցազրույցի ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտնել է իր կարծիքը մադրիդյան ակումբում ստեղծված իրավիճակի և Իտալիայի ընտրանու դեմ առաջիկա հանդիպման մասին:
«Ուրախ եմ, որ թիմը գլխավորեց Անչելոտին: Նրա մասին միայն լավն եմ լսել: Վերջապես մենք մարզիչ ունեցանք: Ցանկանում եմ շարունակել ելույթներս «արքայական ակումբ»-ի կազմում: Հուսով եմ, անախորժությունները «Ռեալ»-ում ավարտվել են:
Այժմ բոլոր մտքերը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի մասին են:
Գիտեմ, որ իտալացիները ջանք չեն խնայելու հաղթանակի հասնելու համար»,- նշել է Ռամոսը:









































