Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը խոսել է «Ուիմբլդոն»-ի երկրորդ շրջանում ուկրաինացի Սերգեյ Ստախովսկուց 7:6 (7:5), 6:7 (5:7), 5:7, 6:7 (5:7) կրած պարտության մասին:
«Չեմ մտածում մարզական կարիերաս ավարտելու մասին: Դեռևս շատ նպատակներ ունեմ իրագործելու: Կարծում եմ՝ բնական է, երբ մարդիկ փոխում են իրենց վերաբերմունքը մարզիկի հանդեպ մրցաշարի ավարտից հետո: Իհարկե, այժմ ես շատ եմ տխրել: Սակայն պետք է հիշել, որ ընդամենը 8 ամիս առաջ ես լավ ելույթներ եմ ունեցել Australian Open-ում: Եթե որոշ իրավիճակներ դասավորվեին իմ օգտին, կարող էի ավելի լավ հանդես գալ:
Կարծում եմ՝ կար ժամանակ, երբ որոշ թենիսիստներ չէին հավատում, որ կարող են հաղթանակ տանել թոփ-խաղացողների հանդեպ: Ուրախ եմ, որ այժմ թենիսիստները հավատում են իրենց ուժերին: Սեփական ուժերին հավատալը շատ կարևոր է»,- Ֆեդերերի խոսքերը մեջբերում է բրիտանական մամուլը:










































