Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին գովեստի խոսքեր է հղել թիմի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը շփվել է իսպանացի մասնագետի հետ` նախամրցաշրջանային առաջին մարզումից առաջ:
«Գվարդիոլան լավ է խոսում գերմաներեն: Ես զրուցել եմ նրա հետ մարզումից առաջ: Կարծում եմ` մենք շփվել ենք 20-25 րոպե: Մեր մարզիչը գիտի, թե ինչ է ուզում և ինչի է ձգտում: Իսկ դա շատ կարևոր է»,- Goal. com-ը մեջբերում է Ռիբերիի խոսքը:









































