Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում կայանալիք Իսպանիա-Իտալիա հանդիպումից առաջ Իտալիայի ընտրանու դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մասնակցել է մամլո ասուլիսի և պատասխանել լրագրողների հարցերին:
«Առաջիկայում կարևոր մրցաշարի կիսաեզրափակիչ է: Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը մենք մեծ նշանակություն ենք տալիս: Խաղալու ենք ուժեղագույն հավաքականի դեմ և ցանկանում ենք ցուցադրել մեր լավագույն խաղը: Իսպանիայի հավաքականը կարող է օրինակ ծառայել բոլորի համար: Բայց մենք նպատակ ունենք ապացուցելու, որ իսպանացիներն ու իտալացիները շատ չեն տարբերվում միմյանցից: Վրեժն այն բառը չէ, որով կարող եմ բնութագրել հույզերս»,- ասել է Բուֆոնը:
Հիշեցնենք` Իսպանիայի ընտրանին «Եվրո-2012»-ի եզրափակիչում 4:0 հաշվով հաղթանակ էր տարել Իտալիայի հավաքականի նկատմամբ:
Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի Իսպանիա – Իտալիա հանդիպումը կայանալու է այսօր` հունիսի 27-ին:







































