Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ մադրիդյան ակումբը համաձայնության է հասել «Մալագա»-ի հետ` 21-ամյա կիսապաշտպան Իսկոյի տեղափոխության շուրջ:
Պերեսը նշել է, որ Իսկոն կներկայացվի որպես «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստ առաջիկա շաբաթվա ընթացքում: Մինչ այդ նա բժշկական հետազոտություն կանցնի:
Տեղեկությունների համաձայն` Իսկոյի` «Ռեալ»-ի հետ ստորագրած պայմանագիրը 5 տարի ժամկետ կունենա` այն երկարաձգելու հնարավորությամբ:








































