Մոնղոլիայի ներկայիս նախագահ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ցախիագիյն Էլբեգդորժը հաղթել է չորեքշաբթի օրը կայացած նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԿԸՀ-ի կատարած ձայների նախնական հաշվարկը:
Էլբեգդորժի հակառակորդներն էին Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի անդամ Բ. Բաթ-Էրդենեն և Մոնղոլիայի պատմության մեջ առաջին կին թեկնածուն՝ Մոնղոլիայի ժողովրդա-հեղափոխական կուսակցության ներկայացուցիչ Նացագիյն Ուդվալը:
Ավելի վաղ գործող նախագահի հաղթանակի մասին հայտարարել էր Դեմոկրատական կուսակցությունը:









































