Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշան ընդունել է խորհրդարանական ընտրություններում Ալբանիայի Դեմոկրատական կուսակցության պարտությունը, որի ղեկավարը ինքն է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մենք պարտվեցինք այս ընտրություններում, և դրա ամբողջ պատասխանատվությունը դրված է մեկ մարդու՝ ինձ վրա»,- ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալբանիայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է իր հաղթանակի մասին: 140 տեղ ունեցող խորհրդարանում նրանք ստացել են 84 մանդատ, իսկ իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ 56:









































