ԿՀՎ նախկին աշխատակից, ամերիկյան հատուկ ծառայությունների գործունեությունը գաղտնազերծած Էդվարդ Սնոուդենի շահերը կներկայացնի փաստաբանը, որը Wikileaks-ը նրա համար վարձել է ԱՄՆ-ից: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Wikileaks-ի ներկայացուցիչները Twitter-ի իրենց էջում:
Հայտարարության մեջ նշվում է, որ նրա անունը կհաղորդվի ավելի ուշ:
Ավելի վաղ Սնոուդենի շահերը ներկայացնելուց հրաժարվել էր Իսպանիայի ազգային դատական պալատի նախկին դատավոր, հայտնի փաստաբան Բալտասար Գարսոնը, որը զբաղվում է Wikileaks-ի իրավական աջակցությամբ:
Սնոուդենը հայտարարել է, որ վախենում է ԱՄՆ-ում անարդարացի դատից ու մահվան դատավճռից:









































