Ջոնի Դեփը ցանկանում է ամուսնանալ իր երիտասարդ ընկերուհու՝ Էմբեր Հերդի հետ, թեև երբեք էլ չի մտածել լրջորեն նրա հետ պաշտոնապես ամուսնանալու մասին:
Նա անգամ Վանեսա Պարադիի՝ իր երեխաների մոր հետ այդպես էլ չամուսնացավ: Սակայն երևում է՝ իր նոր սիրեցյալի համար Դեփն ամեն ինչի պատրաստ է:
Սակայն Վանեսան կարծում է, որ նման ամուսնությունը երկար չի տևի ու անգամ վերջնագիր է ներկայացրել Դեփին, գրում է storystar.ru-ն:
Պարադին կարծում է, որ իրենց երեխաների համար հոր ամուսնությունը հարված կլինի: Ու եթե Դեփը ամուսնանա, ապա Վանեսան պատաստվում է նրան արգելել տեսնվել իր երեխաների հետ:
Նման միջոցառումներ նա ձեռնարկում է ոչ թե խանդի պատճառով, այլ ցանկանում է պահպանել իր երեխաների հոգեկան հավասարակշռությունը։










































