Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակներում կայանալիք Իտալիայի հավաքականի դեմ խաղից առաջ Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կրկին հայտնեց, որ իր թիմը ճիշտ մարտավարություն է ընտրել:
Հիշեցնենք, որոշ լրատվամիջոցներ Իսպանիայի ազգային թիմի մարտավարությանը հասցեագրում են «շատ է սերը և քիչ` սեքսը» արտահայտությունը:
«Սիրո նպատակը սեքսն է, այդպես չէ՞: Իսպանիայի հավաքականը կարողանում է տիրել գնդակին, վերահսկել խաղի ընթացքը: Մենք դա ավելի լավ ենք անում, քան որևէ այլ թիմ:
Մենք կշարունակենք խաղալ առանց հարձակվողի: Ֆաբրեգասն ապացուցել է, որ հիանալի ռմբարկու է»,- ասել է դել Բոսկեն DPA-ին տված հարցազրույցի ժամանակ:









































