Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, այս օրերին մարզական հավաք է անցկացնում Հանքավանում:
Այսօր տեղի ունեցավ ստուգողական հանդիպում Հայաստանի Մ-19 հավաքականի և Երևանի «Արարատի» միջև: «Արարատը» հաղթանակ տարավ 2:1 հաշվով, իսկ Մ-19 հավաքականի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Համլետ Ասոյանը՝ առաջին խաղակեսում 11 մետրանոցից գրավելվով մրցակցի դարպասը:
Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:










































