Ճապոնական հանրային հեռուստատեսությանը դատի են տվել անհասկանալի օտար բառեր օգտագործելու համար: Երկրի 71-ամյա քաղաքացին NHK հեռուստատեսությունից պահանջել է 1.4 մլն իեն (ավելի քան 14 հազար դոլար)՝ հայտնում է ITAR-TASS-ը: Վերջինս կարծում է, որ եթերը չափազանց լի է օտար բառերով:
Այսօր նա դատական հայց է ներկայացրել Նագոյա քաղաքի դատարան:
Հեղինակավոր հեռուստաալիքի դեմ գործը սկսել է Խոձի Տակախասին՝ «Պահպանենք ճապոներենը» ինքնագործ խմբի ղեկավարը: Տակախասին նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ հեռուստաալիքից պատասխան չի ստացել, ու դիմել է դատարան: NHK-ը հրաժարվում է մեկնաբանություններից:








































