«Ուիմբլդոն»-ի կազմակերպիչները շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերին պաշտոնապես խնդրել են փոխել խաղակոշիկները:
Հիշեցնենք, որ մեկնարկարյին հանդիպումը Ֆեդերերն անցկացրել է խաղակոշիկներով, որի նեքին հատվածը նարնջագույն է եղել: Մրցաշարի կանոնների համաձայն` հագուստի և խաղակոշիկների վառ գույներն արգելվում են կորտում:
Daily Mail-ը նշում է, որ Ֆեդերերը միակ թենիսիստը չէ, որ նման խնդրանք է ստացել:










































