Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկանում է, որ ակումբի ղեկավարությունը երկարաձգի Քրիշտիանու Ռոնալդուի հետ ստորագրած պայմանագրի ժամկետը:
Ռամոսը նշել է, որ պորտուգալացի հարձակվողը մեծ դեր ունի «արքայական ակումբ»-ի հաջողությունների գործում:
«Եթե իմ ցանկությունը լիներ, անմիջապես նոր պայմանագիր կառաջարկեի Ռոնալդուին»,- ասել է Ռամոսը:
Հիշեցնենք` իսպանական գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտնել է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հարցը լուծում կստանա մինչև առաջիկա մրցաշրջանի մեկնարկը:










































