Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի ավարտված առաջնությունում վերջին տեղը զբաղեցրած Երևանի «Բանանց»-ն առաջիկա մրցաշրջանում կշարունակի ելույթներն ուժեղագույնների խմբում:
«Բանանց»-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ այդ որոշումը կայացվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստում:
Նախորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբի ուղեգիր էր նվաճել Մարտունու «Ալաշկերտ»-ը: Դիլիջանի «Իմպուլս»-ը հրաժարվել էր ուժեղագույնների խմբում հանդես գալու իրավունքից:










































