BBC բրիտանական մեդիակորպորացիան Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիհ Գեչքեքին մեղադրել է լրագրողներից մեկին վախեցնելու մեջ՝ հաղորդում է BBC News-ը:
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ BBC-ի թուրք թղթակից Սելին Գիրիթը «սոցիալական ցանցերում Անկարայի քաղաքապետի կողմից հարձակումների է ենթարկվել ցույցերը լուսաբանելու համար»: Արդյունքում լրագրողը սպառնալիքներով բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել: Ընկերությունը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել լրագրողներին հավակնություններ չներկայացնել անձնապես, այլ օգտվել BBC-ի հատուկ ծառայություններից:
Լրագրողների բրիտանական ազգային միությունը նույնպես դատապարտել է Թուրքիայի իշխանություններին՝ լրագրողի հասցեին սպառնալիքների համար:
Ի պատասխան՝ Անկարայի քաղաքապետը հայտարարել է, որ BBC-ի կողմից Թուրքիայի վրա հարձակումներն անընդունելի են:









































