Իտալիայի հարկային ոստիականությունը ստուգումներ է անցկացրել 41 ֆուտբոլային ակումբներում, այդ թվում՝ Ա Սերիայի 18 թիմերում՝ նոր ֆուտբոլիստների տրանսֆերների գնման ընթացքում գումարների լվացման և հարկերից խուսափման կասկածով:
Կասկածի տակ են հայտնվել նաև 12 ֆուտբոլիստների գործակալները: Ակումբների անվանումները դեռևս չեն հրապարակվում:
Ոստիկանության հայտարարությունում նշվում է, որ դատարանը խուզարկություններ է նշանակել հարկերից խուսափման, գումարների լվացման և ֆինանսական փաստաթղթերի կեղծման փաստով հարուցված գործի շրջանակներում:










































