Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Բնապահպանների հարցերը՝ EBRD-ին «Deno Gold Mining Company»-ի հետ հարաբերությունների թափանցիկության վերաբերյալ

«Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն «Global Greengrants Fund» հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Թաքնված գումարներ և բաց հանքի» մոնիտորինգային ծրագիրը:

Նախագծի նպատակն է բարձրացնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) և «Deno Gold Mining Company» ընկերության հարաբերությունների թափանցիկությունը:

Տվյալ նախագծի շրջանակներում մեր կազմակերպությունը պատրաստել է մի շարք հարցեր EBRD-ին: 2012թ. EBRD-ի կայքում տեղեկատվություն հայտնվեց «Deno Gold Mining Company» ընկերությանը վարկ տրամադրելու մասին: Նշված է, որը վարկը կարող է տարածվել նաև Հայաստանի վրա, որտեղ ընկերությունը գործունեություն է ծավալում Կապանում. փակ եղանակով շահագործում է Կապանի ոսկու բազմամետաղային հանքավայրը:

Նաև ասված է, որ վարկը նախատեսված է «շրջակա միջավայրի, սոցիալական պայմանների, առողջության և անվտանգության, ինչպես նաև գործունեության թափանցիկության վերաբերյալ ավելի բարձր չափանիշների և փորձառնության հաստատման համար» (Setting higher standards in terms of transparency and environmental, social and health and safety (ESH&S) practices):

Հայաստանի համար վարկի տրամադրումը որոշակի մեկնարկային պայմաններ ունի` պետք է ընդունվի և իրականացվի Բնապահպանական և սոցիալական միջոցառումների պլանը (Environmental and Social Action Plan), որպեսզի DGMC-ի գործունեությունը համապատասխանեցվի բանկի պահանջների կատարմանը, DGMC-ն պետք է հավատարիմ մնա «Հրապարակիր, թե ինչի համար ես ծախսում» (Publish what you pay) սկզբունքին, որպեսզի հետագայում երկրում բարձրացվի հանքարդյունաբերական ոլորտի թափանցիկությունը:

Այսպիսով, մենք խնդրում ենք պարզաբանել հետևյալը`

1.EBRD-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կապան և հանդիպում են «Deno Gold Mining Company» ընկերության ղեկավարության հետ: Միևնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը հերքում է , որ դիմել է EBRD-ին վարկի համար:

Հարց` արդյոք EBRD-ն բանակցություններ է վարում «Deno Gold Mining Company»-ի կամ նրա սեփականատեր «Dundee Precious Metals»-ի հետ Հայաստանում գործողություն իրականացնելու համար վարկ տրամադրելու ուղղությամբ: Մենք փորձեցինք բանկի ներկայացուցիչներից պարզել այս հարցը Կապանում և նամակ ուղարկեցինք հանդիպման խնդրանքով: Բայց, ցավոք, պատասխան չենք ստացել:

2. Հաշվի առնելով այն փաստը, որ «Deno Gold Mining Company»-ն բազմիցս հայտարարել է այն մասին, որ մտադիր է Շահումյանի հանքավայրի զարգացման համար անցնել հանքի բաց շահագործման, ապա առաջանում է հետևյալ հարցը` արդյո՞ք Շահումյանի հանքավայրի բաց եղանակով շահագործման հարցը ներառված է վարկի տրամադրման վերաբերյալ բանակցային գործընթացի մեջ:

3. 2013թ. հունիսի 17-ից «Deno Gold Mining Company»-ն փոխել է իր անվանումը` դառնալով «Dundee Precious Metals Kapan»: Արդյո՞ք դա նշանակում է, որ ընկերությունը կարող է վարկ ստանալ EBRD-ից ուղղակիորեն` որպես բանկի հաճախորդ, ինչպիսին Կանադայում «Dundee Precious Metals»-ն է: Եվ արդյո՞ք դա մեղմացուցիչ պայման չէ հայկական ներկայացուցչության համար:

4. EBRD-ն արդեն վարկ տրամադրել է «Deno Gold Mining Company»-ին Գեղանուշի պոչամբարի վերակառուցման համար: Պոչամբարը շահագործման է հանձնվել 2008թ-ին: Հարց` արդյո՞ք EBRD-ն այդ նախագծի վերաբերյալ մոնիտորինգ անցկացրել է, և եթե անցկացրել է, ապա ինչպիսի՞ն են մոնիտորինգի արդյունքները: Մեր կողմից նշենք, որ նախագիծն իրականացնելիս` չեն պահպանվել սոցիալական պատասխանատվության սկզբունքները, քանի որ անտեսվել է Գեղանուշ գյուղի բնակիչների կարծիքը, ովքեր նախագծի դեմ 134 ստորագրություն են հավաքել: Պոչամբարը կառուցվել է խախտումներով և նախագծից շեղումներով: Այս մասին ասված է Փորձագիտությունների ազգային բյուրոյի 21.03.2013թ. թիվ 13-0016 եզրակացության մեջ, որը ներկայացվել է Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարան: Մենք հույս ունենք, որ ընդունված սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության սկզբունքների համաձայն` EBRD-ն անուշադրության չի մատնի մեր նամակը և ստացված պատասխանները կբարձրացնեն Հայաստանում «Dundee Precious Metals Kapan»-ի գործունեության թափանցիկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում