Ամերիկյան միգրացիոն բարեփոխման մասին օրինագծի քննարկումը Կոնգրեսում թևակոխել է վճռորոշ փուլ: Երկուշաբթի սենատորները ընթացակարգային քվեարկության ընթացքում կողմ են քվեարկել այդ փաստաթղթերի քննարկման մեկնարկին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Որոշմանը կողմ են քվեարկել 67 օրենսդիրներ, դեմ՝ 27-ը: Ինչպես սպասվում է՝ հարցը կլուծվի հինգշաբթի կամ ուրբաթ: Սենատում հավանության արժանացվելուց հետո փաստաթուղթը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի անդամների քննարկմանը, որի դրական ելքի դեպքում փաստաթուղթը կուղարկվի նախագահի ստորագրմանը:
Ինչպես նշում են փորձագետները՝ այդ օրինագիծը նախատեսում է վերջին 27 տարում ԱՄՆ միգրացոն ռազմավարությունում առավել լուրջ փոփոխություններ:
Նախևառաջ խոսքը 11 մլն օտարերկրացիներին օրինական կարգավիճակ տրամադրելու մասին է: Ինչպես սպասվում է, նրանք ժամանակի ընթացքում կարող են հավակնել ԱՄՆ քաղաքացիության: Բացի այդ, խոսքը նաև սահմանների անվտանգության ուժեղացման և միգրացիոն համակարգի բարելավման մասին է:
Այդ օրինագծին երկուշաբթի իր աջակցութունն է հայտնել նաև նախագահ Բարաք Օբաման: Նրա խոսքով՝ այդ օրինագծում չի հաջողվել հասնել բոլոր նպատակներին: Օբաման փաստաթուղթն անվանել է «փոխզիջումային տարբերակ»:









































