«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան վստահ է, որ մեծ հաջողությունների կհասնի առաջիկա մրցաշրջանում: Ֆուտբոլիստը ցանկանում նաև բարելավել իր խաղը:
«Միշտ ձգտում եմ բարելավել խաղային որակներս: Ցանկանում եմ, որ «Բարսելոնա»-ն գերազանց խաղ ցուցադրի, իսկ ես նպաստեմ թիմիս հաջողություններին: Ամեն ինչ կարող է մշտապես բարելավվել:
Ես ջանասիրաբար մարզվում եմ յուրաքանչյուր մարզման ժամանակ: Երբ խաղում ես «Բարսելոնա»-ում, միշտ պետք է առաջընթաց գրանցես»,- ասել է Ինյեստան:









































