Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը գովասանքի խոսքեր է հղել թիմի ֆուտբոլիստներ Շկոդրան Մուստաֆիի և Բաստիան Շվայնշտայգերի հասցեին:
«Գերմանիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները շատ երջանիկ են: Մենք ուրախ ենք հատկապես Շվայնշտայգերի համար: Այս գոլը շատ կարևոր էր նրա համար:
Մուստաֆին կարողացավ հիանալի հանդիպում անցկացնել՝ արժանիորեն փոխարինելով Հյումելսին: Ուրախ եմ, որ մեր հավաքականի կազմում նման ֆուտբոլիստ է հանդես գալիս», – ասել է Նոյերը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1-ին տուրի շրջանակներում 2:0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի ընտրանու նկատմամբ:







































