«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է, որ ակումբը նոր ավագ է ընտրել: Հիշեցնենք` թիմի նախկին ավագը` կիսապաշտպան Մասիմո Ամբրոզինին լքել է ակումբը:
«Մոնտոլիվոն «Միլան»-ի նոր ավագն է: Ես խոսել եմ Աբյատիի հետ: Նա դեմ չէր: Ինչ վերաբերում է Ռիկարդոյին, ապա նրա տրանսֆերը չի վաճառվում: Նա չի տեղափոխվի որևէ այլ ակումբ:
Ցանկացած դեպքում, այժմ այդքան էլ շատ չեն ակումբները, որոնք պատրաստ են 20 մլն եվրո վճարել մեկ ֆուտբոլիստի իրավունքների դիմաց»,- ասել է Գալիանին:









































