«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի 2016 թվականի առաջնության խմբային փուլի Անգլիա-Ռուսաստան խաղի մասին:
Ինչպես արդեն հայտնել ենք, հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Ռուսաստանի հավաքականը հավասարեցրել է հաշիվը 92-րդ րոպեին:
«Երիտասարդ թիմ, հարձակվողական ոճի ֆուտբոլ… Վերջին րոպեին բաց թողնված գոլը հիասթափեցնում է: Բայց խաղն, ընդհանուր առմամբ, դրական լիցքեր հաղորդեց: Անգլիայի հավաքականը հաղթանակի էր արժանի: Տղաները պետք բարձր պահեն իրենց գլուխներն ու նախապատրաստվեն հաջորդ խաղին»,- Mirror-ը մեջբերում է Բեքհեմի խոսքերը:











































