«Եվրո-2016»-ի խմբային փուլի 1-ին տուրում Ուելսի հավաքականը Բորդոյում 2:1 հաշվով առավելության է հասել Սլովակիայի ընտրանու նկատմամբ:
Ուելսցիները բացեցին հաշիվը 11-րդ րոպեին: Տուգանային գեղեցիկ հարվածով մրցակցի դարպասը գրավեց Գարեթ Բեյլը:
62-րդ րոպեին սլովակները վերականգնեցին հաշվի հավասարակշռությունը, սակայն չկարողացան պահպանել այն: 81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած հարձակվող Ռոբսոն-Կանուն գրավեց Սլովակիայի ընտրանու դարպասը:
«Եվրո-2016». B խումբ
Ուելս – Սլովակիա՝ 2:1
Բեյլ (10′), Ռոբսոն-Կանու (81′) – Դուդա (61′)







































