ԵԽԽՎ-ն ծրագրում է հրատապ քննարկել հավաքների ազատության խնդիրը: Ինչպես սպասվում է՝ այդ թեմայի շրջանակում խորհրդարանականները կքննարկեն Թուրքիայում և Վրաստանում տիրող իրավիճակը: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
ԵԽԽՎ Կանոնադրական մարմնի` Բյուրոյի հանդիպումից հետո Պուշկովը պատմել է, որ խորհրդարանականները դեռևս չեն որոշել հրատապ քննարկումների անցկացման օրը՝ երեքշաբթի, թե չորեքշաբթի:
Մասշտաբային հակակառավարական ցույցերը, որոնք ավելի քան 3 շաբաթ է՝ չեն դադարում ողջ Թուրքիայում, սկսվել են Ստամբուլի կենտրոնի Գեզի այգու ծառերի հատման դեմ բողոքի հանրահավաքից: Ավելի ուշ Ստամբուլի և Անկարայի իշխանություններն արգելեցին ցանկացած զանգվածային հավաքներ ու ցույցեր երկու մեգապոլիսների կենտրոններում: Դրանից հետո երիտասարդները սկսեցին դժգոհության արտահայտման նոր միջոցներ մտածել, ինչպիսին է օրինակ՝ բողոքի լուռ ակցիան:








































