Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իսկոն հայտարարել է, որ մեծ հույսեր է կապում Մադրիդի «Ռեալ»-ի կազմում իր ելույթների հետ: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը համաձայնության է եկել «Մալագա»-ի հետ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով: Իսկոյի տեղափոխության դիմաց «բլանկոսներ»-ը կվճարեն 30 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստի հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր:
«Մեծ հույսեր եմ կապում «Ռեալ»-ի հետ: Այն աշխարհի լավագույն ակումբներից է»,- հայտարարել է Իսկոն:








































