Բելգիացի դեզայներներ Helene Hoyois-ը և Thibaut Gilquin-ը հոգ են տարել նրանց մասին, որոնք չեն սիրում լվանալ ափսեները և հատուկ նրանց համար մշակել են ուտելի ամանեղեն Do Eat անվանումով, հայտնում է news-for.me-ն:
Դրանք 100%-ով կազմված են կարտոֆիլի կճեպներից, ջրից և յուղից: Դա բավականին ամուր նյութ է, որը հարմար է ուտելիքը պահելու համար և հեշտ մարսվում է օրգանիզմի կողմից:
Այդպիսի ամանեղենն ունի չեզոք համ և կարելի է դա օգտագործել ջեռոցում ուտելիք պատրաստելու համար:









































